ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի նախագիծն՝ ի պաշտպանություն Վենեսուելայում իրականացված պետական հեղաշրջման
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտն ընդունել է նախագիծ՝ Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներին աջակցելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը տեղեկացրել է մի նախագծի մասին, որով նպատակ ունի տապալել Մադուրոյի կառավարությունը և Վենեսուելայի կառավարության ֆինանսական ռեսուրսները տրամադրել Վաշինգտոնից կախված ընդդիմադիրներին:
ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը հստակորեն տեղեկացրել է Վենեսուելայի կառավարությանը ֆինանսական նեղ դրության մեջ դնելու իր մտադրության մասին, հստակեցնելով՝ Վաշինգտոնը կգօտագործի իր տնտեսական ու դիվանագիտական լծակները, որպեսզի Վենեսուելայի առևտուրն իրականանա ԱՄՆ-ի ցանկության շրջանակներում:
Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը լարվածություն հարուցող քայլի դիմելով, հարցականի տակ դրեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինականությունը և պաշտոնապես ճանաչեց Խուան Գուայդոյի նախագահությունը: