ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի նախագիծն՝ ի պաշտպանություն Վենեսուելայում իրականացված պետական հեղաշրջման
https://parstoday.ir/hy/news/world-i103721-ԱՄՆ_ի_գանձապետական_դեպարտամենտի_նախագիծն_ի_պաշտպանություն_Վենեսուելայում_իրականացված_պետական_հեղաշրջման
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտն ընդունել է նախագիծ՝ Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներին աջակցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2019 13:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի նախագիծն՝ ի պաշտպանություն Վենեսուելայում իրականացված պետական հեղաշրջման

ԱՄՆ գանձապետական դեպարտամենտն ընդունել է նախագիծ՝ Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներին աջակցելու համար:

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը տեղեկացրել է մի նախագծի մասին, որով նպատակ ունի տապալել Մադուրոյի կառավարությունը և  Վենեսուելայի կառավարության ֆինանսական ռեսուրսները տրամադրել Վաշինգտոնից կախված ընդդիմադիրներին:

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը հստակորեն տեղեկացրել է  Վենեսուելայի կառավարությանը ֆինանսական նեղ դրության մեջ դնելու իր մտադրության մասին, հստակեցնելով՝ Վաշինգտոնը կգօտագործի իր տնտեսական ու դիվանագիտական լծակները, որպեսզի Վենեսուելայի առևտուրն իրականանա ԱՄՆ-ի ցանկության շրջանակներում:

Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը լարվածություն հարուցող քայլի դիմելով, հարցականի տակ դրեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինականությունը և պաշտոնապես ճանաչեց Խուան Գուայդոյի նախագահությունը: