Գերմանիան Իրանի հետ Եվրոպայի հատուկ նշանակության ֆինանսական մեխանիզմի պատասխանատուն է
https://parstoday.ir/hy/news/world-i103722-Գերմանիան_Իրանի_հետ_Եվրոպայի_հատուկ_նշանակության_ֆինանսական_մեխանիզմի_պատասխանատուն_է
Բեռլինը պատրաստվում է ստանձնել Իրանի հետ Եվրոպայի հատուկ նշանակության ֆինանսական մեխանիզմի ՝(SPV) պատասխանատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2019 14:31 Asia/Tehran
  • Գերմանիան Իրանի հետ Եվրոպայի հատուկ նշանակության ֆինանսական մեխանիզմի պատասխանատուն է

Բեռլինը պատրաստվում է ստանձնել Իրանի հետ Եվրոպայի հատուկ նշանակության ֆինանսական մեխանիզմի ՝(SPV) պատասխանատվությունը:

Գերմանական «Շպիգել» շաբաթաթերթը շաբաթ օրը հրապարակած հոդվածում անդրադառնալով SPV մեխանիզմի շուրջ Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի միջև ձեռք բերված համաձայնությանը հավելել է.«Գերմանիան է լինելու  Իրանի հետ Եվրոպայի հատուկ նշանակության ֆինանսական մեխանիզմի պատասխանատուն»:

Պարբերականը հավելել է.«Չնայած Եվրամիության միջազգային հարաբերությունների բաժինն է ստանձնել հատուկ նշանակության ֆինանսական  մեխանիզմի շուրջ բանակցությունների նախագահությունը, բայց այս ֆինանսական կառույցը չի գործելու որպես ԵՄ-ին կապված կառույց»:

«Այս մեխանիզմին աջակցելու պատասխանատվությունը վերապահված է Գերմանիային, Ֆրանսիային ու Բրիտանիային: Այս հաստատությունը տեղակայված է Փարիզում և Գերմանիան կստանձնի դրա կառավարումը»,գրել է Շպիգելը:

Երեք եվրոպական երկրներ այս հարցով երկուշաբթի օրը Բրյուսելում անցկացնելու են եզրափակիչ նիստ: