ԱՄՆ-ն Վենեսուելայում վարձկան իշխանության է ձգտում. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i103737-ԱՄՆ_ն_Վենեսուելայում_վարձկան_իշխանության_է_ձգտում._Զախարովա
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը քննադատելով Վենեսուելայի հանդեպ Վաշինգտոնի քաղաքականություններն, ասել է. «ԱՄՆ-ն վարձկան Վենեսուելա է ցանկանում, որը տարբեր բնագավառներում պիտի աշխատի Վաշինգտոնի հրահանգներով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2019 03:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն  Վենեսուելայում վարձկան իշխանության է ձգտում. Զախարովա

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը քննադատելով Վենեսուելայի հանդեպ Վաշինգտոնի քաղաքականություններն, ասել է. «ԱՄՆ-ն վարձկան Վենեսուելա է ցանկանում, որը տարբեր բնագավառներում պիտի աշխատի Վաշինգտոնի հրահանգներով»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Մարիա Զախարովան շաբաթ օրն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից Էլիոթ Ադամզի որպես Վենեսուելայում ժողովրդավարության առաջընթացի պատասխանատու նշանակվելուն, գրել է. «Վաշինգտոնի այդ քայլը ուղղակի միջամտություն է համարվում Վենեսուելայի ներքաղաքական կյանքին»:

«Իրաքում, Լիբիայում ու Սիրիայում պարտություն կրելուց հետո ԱՄՆ-ն այսօր ցանկանում է միջամտել ու ներթափանցել Վենեսուելայում»,-հայտարարել է Զախարովան:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խոան Գուայդոն ԱՄՆ-ի բացահայտ աջակցությամբ և արևմտյան մյուս երկրների կանաչ ազդանշանով չորեքշաբթի օրն իրեն Վենեսուելայի նախագահ հռչակեց: Վենեսուելայի կառավարությունն այդ քայլը ժողովրդի ընտրյալ նախագահ Նիկոլաս Մադորոյի դեմ հեղաշրջում անվանեց:

Ի դեպ, ամերիկյան «Բլումբերգ» հեռուստակայանը շաբաթ օրը հաղորդեց, որ Բրիտանիայի Կենտրոնական բանկը մերժել է 1,2 միլիարդ դոլար արժող ոսկու տեսքով այդ բանկի մոտ պահվող Վենեսուելայի արտարժութային խնայողությունը փոխանցելու կապակցությամբ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադորոյի պաշտոնական դիմումը: