ԱՄՆ-ն Վենեսուելայում վարձկան իշխանության է ձգտում. Զախարովա
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը քննադատելով Վենեսուելայի հանդեպ Վաշինգտոնի քաղաքականություններն, ասել է. «ԱՄՆ-ն վարձկան Վենեսուելա է ցանկանում, որը տարբեր բնագավառներում պիտի աշխատի Վաշինգտոնի հրահանգներով»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Մարիա Զախարովան շաբաթ օրն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից Էլիոթ Ադամզի որպես Վենեսուելայում ժողովրդավարության առաջընթացի պատասխանատու նշանակվելուն, գրել է. «Վաշինգտոնի այդ քայլը ուղղակի միջամտություն է համարվում Վենեսուելայի ներքաղաքական կյանքին»:
«Իրաքում, Լիբիայում ու Սիրիայում պարտություն կրելուց հետո ԱՄՆ-ն այսօր ցանկանում է միջամտել ու ներթափանցել Վենեսուելայում»,-հայտարարել է Զախարովան:
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խոան Գուայդոն ԱՄՆ-ի բացահայտ աջակցությամբ և արևմտյան մյուս երկրների կանաչ ազդանշանով չորեքշաբթի օրն իրեն Վենեսուելայի նախագահ հռչակեց: Վենեսուելայի կառավարությունն այդ քայլը ժողովրդի ընտրյալ նախագահ Նիկոլաս Մադորոյի դեմ հեղաշրջում անվանեց:
Ի դեպ, ամերիկյան «Բլումբերգ» հեռուստակայանը շաբաթ օրը հաղորդեց, որ Բրիտանիայի Կենտրոնական բանկը մերժել է 1,2 միլիարդ դոլար արժող ոսկու տեսքով այդ բանկի մոտ պահվող Վենեսուելայի արտարժութային խնայողությունը փոխանցելու կապակցությամբ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադորոյի պաշտոնական դիմումը: