Վենեսուելայի բանակի շքերթն ի հովանավորություն Մադուրոյի
https://parstoday.ir/hy/news/world-i103773-Վենեսուելայի_բանակի_շքերթն_ի_հովանավորություն_Մադուրոյի
Ի հովանավորություն Մադուրոյիը Վենեսուելան բանակի շքերթ է անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2019 08:00 Asia/Tehran
  •  Վենեսուելայի բանակի շքերթն ի հովանավորություն Մադուրոյի

Ի հովանավորություն Մադուրոյիը Վենեսուելան բանակի շքերթ է անցկացրել:

Կիրակի օրը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, պաշտպանության նախարարի հետ միասին դիտել է բանակայինների շքերթը: Նա ասել է, որ այս միջոցառումն աշխարհին ցույց է տալիս, որ Վենեսուելայի բանակը հովանավորում է կառավարությանը:

Կարակասում կայացած շքերթի ժամանակ, Մադուրոն ասել է.«Ոչ ոք չի հարգում թույլ, վախկոտ ու դավաճան մարդկանց»:

«Այսօրվա միջոցառումը կայանում է այն պայմաններում, երբ ամեն օր Կոլոմբիայից սոցիալական կայքերի միջոցով հազարավոր ուղերձներ են հղվում վենեսուելացի զինվորականներին ընդդիմությանը միանալու համար».ասել է Մադուրոն:

Բանակի շքերթի հետ միաժամանակ, Մադուրոյի ոչ-զինվորական աջակիցները ևս համացանցում արշավ են սկսել «Միշտ հավատարմություն, դավաճանություն՝ երբեք» կարգախոսով:

Ի հովանավորություն Մադուրոյի, Վենեսուելայի բանակի շքերթը կայացել է այն պայմաններում, երբ ընդդիմության առաջնորդ՝ Խուան Գուայդոն բանակայիններին կոչ է արել աջակցել իրեն: