Վենեսուելայի արտգործնախարար.«Կարակասը գաղութարարություն չի հանդուրժելու»
Հունվար 28, 2019 08:23 Asia/Tehran
Քննադատելով երկրում վաղաժամ ընտրություններ անցկացնելու եվրոպական երկրների պահանջը, Վենեսուելայի արտգործնախարարն ասել է.«Կարակասը գաղութարարություն չի հանդուրժելու»:
Խորխե Արեասան իր թուիթերյան էջում գրել է.«Վենեսուելայում վաղաժամ ընտրություններ անցկացնելու եվրոպական երկրների պահանջը գաղութարարական մոտեցման է նման»:
Արեասան նշել է, որ շուրջ 200 տարի է անցել Վենեսուելայում գաղութարարության ժամանակաշրջանից և այս երկիրն այլևս թույլ չի տա, որ օտար ուժերը միջամտեն իր ներքին հարցերին:
Շաբաթ օրը, Եվրամիությունը Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյից պահանջել է ութ օրվա ընթացքում նախապատրաստվել վաղաժամ «ազատ ընտրություններ» անցկացնելուն:
Պիտակ