Բելգիան ողջունել է եվրոպական ֆինանսական մեխանիզմի ստեղծումը
(last modified Fri, 01 Feb 2019 07:01:49 GMT )
Փետրվար 01, 2019 10:31 Asia/Tehran
  • Բելգիան ողջունել է եվրոպական ֆինանսական մեխանիզմի ստեղծումը

Բելգիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը ողջունում է Եվրամիության ֆինանսական մեխանիզմի՝ Instex-ի ստեղծումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բելգիայի արտգործնախարար Դիդիյե Ռինդրսը, Բուխարեստում Եվրախորհրդի ոչ պաշտոնական նիստի  շրջանակում, ասել է. «Բելգիան աջակցում է Իրանի հետ միջուկային գործարքին եւ Եվրոպական ֆինանսական մեխանիզմին»:

Նա հավելել է. «Instex գործիք է Իրանի հետ առեւտրափոխանակմանն աջակցելու եւ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու համար: Եվրոպական ընկերությունները կարող են օգտագործել այն Իրանի հետ առեւտրի համար»:

Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հեյկո Մաասը, Ջերեմի Հանթնն ու Ժան-Իվ Լը Դրիանը, Բուխարեստում ԵՄ ԱԳ նախարարների նիստից հետո  հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ, պաշտոնապես հայտարարեցին Իրանի հետ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմի՝ INSTEX-ի  գործադրման մասին:

INSTEX-ը կհյուրընկալի Փարիզը, իսկ գերմանական հայտնի մի բանկ կստանձնի դրա պատասխանատվությունը: Բրիտանիան հանդես  է գալու վերահսկիչ կազմի դերում: