Ֆրանսիայի ժողովրդի միայն 9 տոկոսն է վստահում կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i103916-Ֆրանսիայի_ժողովրդի_միայն_9_տոկոսն_է_վստահում_կառավարությանը
Ֆրանսիայում անցկացրած սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այս երկրում ժողովրդի եւ կառավարության միջեւ խորը բացը կա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2019 08:03 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ժողովրդի միայն 9 տոկոսն է վստահում կառավարությանը

Ֆրանսիայում անցկացրած սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այս երկրում ժողովրդի եւ կառավարության միջեւ խորը բացը կա:

Al Jazeera հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի քաղաքական կյանքի մոնիթորինգի կենտրոնի ամենամյա սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի ժողովուրդի մեծ մասը չի վստահում  կառավարությանը  և քաղաքական գործիչներին: 

Ֆրանսիայի քաղաքական կյանքի մոնիթորինգի կենտրոնի ամենամյա սոցհարցման համաձայն, ֆրանսիացիների 81 տոկոսը նշել է, որ բացասաբար է վերաբերվում երկրի քաղաքական գործիչներին: Հարցվածների միայն 9 տոկոսն է վստահել կառավարությանը:

Ֆրանսիական լրատվամիջոցները այս սոցհարցումը բնութագրել են որպես ժողովրդավարության երկրաշարժ:

Ֆրանսիայի ժողովուրդը կարծում է, որ երկրի քաղաքական գործիչները չեն հասկանում իրենց բոլոր ցանկությունները: Մարդիկ ասում են, որ իրենք ներկայացնում են խնդիրները, սակայն պատասխան չեն ստանում իշխանությունից: