ԵՄ ներկայացուցիչ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հեշտ չէ
https://parstoday.ir/hy/news/world-i103963-ԵՄ_ներկայացուցիչ._Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_լուծումը_հեշտ_չէ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դժվար է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2019 12:52 Asia/Tehran
  • ԵՄ ներկայացուցիչ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հեշտ չէ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դժվար է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրյուսելում կայացած «Ղարաբաղյան հակամարտությունը և խաղաղության օգուտները» թեմայով հանդիպման ժամանակ, Եվրամիության հատուկ ներկայացուցիչ  Թոյվո Քլարը կարևորել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու շարունակական ջանքերի անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:

Բեռլինի տնտեսական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջուչին ասել է.«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային տնտեսական զարգացման վրա»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը մինչ այժմ ձախողվել է: