Մայք Փենսը կոչ է արել հեղաշրջում կազմակերպել Մադուրոյի դեմ
ԱՄՆ-ի փոխնախագահը պնդում է, որ Վենեսուելայի նախագահի դեմ բոլոր հնարավորությունները սեղանի վրա են, և կրկին կոչ է արել հեղաշրջում կազմակեպելով, տապալել նրան:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հրաժարվելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ բանակցություններ սկսելու միջազգային ջանքերից, սպառնացել է տապալել Վենեսուելայի կառավարությունը:
Ֆլորիդա նահանգում Նիկոլաս Մադուրոյի ընդդիմադիրների հետ հանդիպման ժամանակ, Փենսը խոստացել է ավելի շատ ֆինանսական միջոցներ հատկացնել Վենեսուելայի ընդդիմությանը:
Հունվարի 23-ին, ապօրինի քայլով և ԱՄՆ-ի, Եվրոպայի ու տարածաշրջանի որոշ երկրների կանաչ ազդանշանով, Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն ինքն իրեն այս երկրի նախագահ հռչակեց: