Գերմանական ընկերությունները ողջունում են Իրանի հետ առևտուրը
Գերմանիայի ու Իրանի առևտրի պալատի ավագ անդամն ասել է. «Շուրջ 7000 գերմանական ընկերություններ ցանկանում են առևտուր անել Իրանի հետ»:
Գերմանիայի ու Իրանի առևտրի պալատի ավագ անդամ Միշայիլ Թոքոսը! շաբաթ օրը Գերմանիայի «Վիրթշավթս Վուխե» տնտեսական օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներով հանդերձ, գերմանացիներն ամսական միջին հաշվով 200-ից 250 միլիոն եվրո արժողությամբ արտահանում են կատարում Իրան»:
Միշայիլ Թոքոսը Եվրոպայի ու Իրանի ֆինանսական մեխանիզմի՝ Instex-ի գործարկումը հուսադրիչ քայլ է համարել: Նա ասել է. «Այս մեխանիզմը եվրոպական ընկերություններին հնարավորություն է տալիս Իրանի հետ ապրանքափոխանակում կատարել»:
Թոքոսը լավատեսություն հայտնելով Instex-ի արդյունավետության մասին, այս մեխանիզմի ձախողման կապակցությամբ ամերիկյան կողմի սպառնալիքներն անիմաստ է համարել:
«Ամերիկացիները սարսափ ու վատատեսություն տարածելով, փորձում են գերմանական ընկերություններին հրաժարեցնել Իրանի հետ առևտուր կատարելուց»,-հավելել է Գերմանիայի ու Իրանի առևտրի պալատի ավագ անդամը:
Եվրոպան ամիսներ հապաղումից հետո, ի վերջո հինգշաբթի գիշեր հայտարարեց Instex անունով հայտնի դարձած Իրանի հետ առևտրի հատուկ մեխանիզմը գործարկվելու մասին: