Լոնդոնում ցույց են անցկացրել Վենեսուելայի հարցերիյ Արևմուտքի միջամտությունների դեմ
Բրիտանացի բողոքարարները Lոնդոնում BBC-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Վենեսուելայի հարցերին Արևմուտքի միջամտությունների դեմ:
Բրիտանացի բողոքարարները իրենց համերաշխությունն են հայտնել Վենեսուելայի ժողովրդի ու օրինական կառավարության հետ և բողոքել են այդ երկրի իրադարձությունների մասին BBC-ի անարդար լրատվության դեմ:
Բողոքարարները Արևմուտքից պահանջել են չմիջամտել Վենեսուելայի ներքին հարցերին:
Հաղորդման համաձայն, ակցիայի նախաձեռնողները լրագրողներին կոչ են ճիշտ լուսաբանել Վենեսուելայում տեղի ունեցող դեպքերը:
Բողոքի ակցիայի կազմակերպողները հայտարարել են, որ ԱՄՆ-ը, Բրիտանիան և Եվրամիությունը հովանավորում են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին և փորձում են նպաստել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ հեղաշրջման իրագործմանը:
Շատ երկրներ, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան, Թուրքիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Ուրուգվայը և Բոլիվիան, դատապարտել են ԱՄՆ-ի և իր դաշնակիցների այդ քայլը և կարևորել են Վենեսուելայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը: