Մադուրոն Վենեսուելայի ճգնաժամի մասին «Լիմա խմբի» հաղորդագրությունը զավեշտալի է անվանել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զավեշտալի է անվանել այդ երկրի ճգնաժամի մասին «Լիմա խմբի» կողմից հրապարակված հաղորդագրությունը: Խումբը խստորեն դատապարտում է Վենեսուելայի օրինական նախագահին ու միաժամանակ, որպես երկրի ժամանակավոր նախագահն աջակցում է ընդդիմադիրների առաջնորդին:
Երեքշաբթի օրը Վենեսուելայի ժողովրդի համար ունեցած ելույթում, այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է.«Առնվազն 10 մլն. մարդ նամակ է հղել Սպիտակ Տանը և ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Վենեսուելայի ներքին հարցերին»:
Վենեսուելայի նախագահը նշել է.«Ժողովուրդն այս նամակում Սպիտակ Տանը կոչ է արել հարգել Վենեսուելայի ժողովրդի իրավունքները»:
Երկուշաբթի օրը, շարունակելով Սպիտակ Տան միջամտողական քաղաքականությունները ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Վիդեո կոնֆերանսի հնարավորության օգտագործմամբ մասնակցել է «Լիմա խմբի» նիստին և խմբին կոչ է արել համագործակցել Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոյի ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 4-ին, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից, Չիլիից, Կոլումբիայից, Կոստա Ռիկայից, Գվատեմալայից, Հոնդուրասից, Պանամայից, Պարագվայից եւ Պերուից կազմված «Լիմա խմբի» ԱԳ նախարարները Օտտավայում նիստ են ացկացրել և նիստի վերջնական հաղորդագրության մեջ որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, աջակցել են Խուան Գուայդոյին: