Մադուրո. Վենեսուելայի զինված ուժերը կախված չեն Ամերիկայից
«Վենեսուելայի զինվորները ԱՄՆ-ի հետ կապված չեն ու աջակցում են կառավարությանը ». ասել է Վենեսուելայի նախագահը` նշելով Վաշինգտոնի ռազմական սպառնալիքն այդ երկրի նկատմամբ անհիմն է:
APTN հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Նիկոլաս Մադուրոն Զուիլայում գտնվող մի ռազմաբազայում ասել է, որ Դոնալդ Թրամփը փորձում է ռազմական հարված հասցրել Վենեսուելային, սակայն Վենեսուելայի զինված ուժերը աջակցում են կառավարությանը եւ կախված չեն Միացյալ Նահանգներից:
Իր ամենամյա ելույթում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կմեծացնի Մադուրոյի կառավարության վրա ճնշումը, եւ ռազմական տարբերակը առաջիկա ընտրություններից մեկն է:
ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները փորձում են Վենեսուելայի կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառելով եւ աջակցելով ընդիմադիրներին, տապալել այդ երկրի հակաամերիկյան կառավարությանը: