Ռուսաստանը և Եվրամիությունը մտադիր են առանց դոլարի առևտուր իրականացնել
https://parstoday.ir/hy/news/world-i104244-Ռուսաստանը_և_Եվրամիությունը_մտադիր_են_առանց_դոլարի_առևտուր_իրականացնել
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է.«Մոսկվան և Եվրամիության ղեկավարները ծրագիր են մշակում դոլարի փոխարեն եվրոյով իրականացնել առևտուրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2019 12:57 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Եվրամիությունը մտադիր են առանց դոլարի առևտուր իրականացնել

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է.«Մոսկվան և Եվրամիության ղեկավարները ծրագիր են մշակում դոլարի փոխարեն եվրոյով իրականացնել առևտուրը»:

Նշելով, որ այդ երկիրը քննարկում է Եվրոպայի հետ առևտրում եվրո օգտագործելու հնարավորությունը,  Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինն ասել է.«Այս բանակցությունները տեղի են ունենում դոլարից կախվածությունը նվազեցնելու նպատակով»:

Ալեքսանդր Պանկինը հավելել է.«Հավանական է, որ 2019 թվականին մեկնարկի Ռուսաստանի ու Եվրամիության միջև եվրոյով առևտուրը»:

Մինչև 2014 թվականը, Ռուսաստանի ու Եվրամիության միջև առևտրափոխանակումների ծավալը հասնում էր 300 միլիարդ եվրոյի, բայց այդ թվականից Ուկրաինայի հետ լարվածության պատճառով, ԱՄՆ-ի ու Եվրոպայի  կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով, Ռուսաստան-Եվրամիություն առևտրափոխանակումների ծավալը նվազեց: 

Եվրամիությունը, 2014 թվականից ի վեր հետևելով ԱՄՆ-ի քաղաքականություններին, և Ռուսաստանին մեղադրելով Ուկրաինայի արևելյան շրջաններում ընթացող բախումներին միջամտելու մեջ, տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ, ինչին Մոսկվան հակադարձել է: