Եվրամիությունը Արաբիային ներառել է փողերի լվացման սև ցուցակում
Եվրամիությունն Արաբիային ներառել է փողերի լվացման սև ցուցակում:
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի կանխման միջոցով Եվրամիության ֆինանսական համակարգը պաշտպանելու նպատակով, Եվրահանձնաժողովի կազմած ցուցակում ավելացել են նոր երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Նիգերիան և Պանաման:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ընդունել Է 23 երկրներից բաղկացած նոր ցուցակ, որում տեղ են գտել Աֆղանստանը, Ամերիկյան Սամոան, Հյուսիսային Կորեան, Իրաքը, Լիբիան, Նիգերիան, Պակիստանը, Պանաման, Սաուդյան Արաբիան, Թունիսը և Եմենը:
Որևէ երկրի՝ փողերի լվացման սև ցուցակին ավելանալն այդ երկրի հեղինակության դեմ ուղղված հետևանքներից բացի, առավել կբարդացնի Եվրամիության հետ այդ երկրի ֆինանսական հարաբերությունները:
Բանկերը, որոնց վրա տարածվում են փողերի լվացման դեմ Եվրամիության կանոնները, պետք Է կատարեն այն ֆինանսական գործառնությունների ուժեղացված ստուգումները, որոնք ֆինանսական հիմնարկություններ են ներառում ցուցակի երկրներից, որպեսզի ավելի լավ որոշեն կասկածելի դրամական հոսքերը: