Պոմպեո.«Ռուսաստանը մտադիր է տիրել Եվրոպային»
ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվային մեղադրել է Եվրոպա մայրցամաքին տիրելու փորձեր կատարելու մեջ:
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, Ռուսաստանին ու Չինաստանին մեղադրելով Եվրոպա մայրցամաքում իրենց ներկայությունն ամրապնդելու փորձեր կատարելու մեջ, Մայք Պոմպեոն ասել է.«Մոսկվան խոշոր նախագծեր ունի Եվրոպային տիրելու և իր ազդեցությունը ողջ աշխարհում տարածելու համար»:
Պոմպեոն հավելել է.«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է կոտրել Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, թուլացնել ԱՄՆ-ին և խափանել արևմտյան ժողովրդավարությունը»:
ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է հիբրիդային պատերազմի վերաբերյալ պնդումներին: «ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրում դիմակայելու Ռուսաստանի ապակայունացնող գործունեությանը»,ասել է Պոմպեոն:
Պոմպեոն երկուշաբթի օրը Հունգարիայում Ռուսաստանին մեղադրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև ճեղք առաջացնելու մեջ: Նա Բուդապեշտի իշխանություններին կոչ է արել նվազեցնել Մոսկվայի հետ իրենց համագործակությունը: