Ուկրաինայում շարունակվում են ԱՄՆ-ի միջամտողական քայլերը
Փետրվար 17, 2019 14:18 Asia/Tehran
Շարունակելով Ուկրաինայում իր միջամտողական քայլերը, ԱՄՆ-ի կառավարությունը 700 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է տրամադրել այդ երկրի կառավարությանը:
Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանությունը հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ուկրաինային 700 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն տրամադրելու փաթեթը:
Մյունխենի անվտանգության համագումարի շրջանակում, Ուկրաինայի նախագահ՝ Պյոտեր Պորոշենկոն ասել , որ իր երկիրը շարունակելու է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը:
Վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի և Եվրամիության հարաբերությունները լարված են եղել Ուկրաինայի վերջին զարգացումների և ռուս դիվանագետների հետռացման հարցով:
Պիտակ