Թրամփը սպառնացել է Սպիտակ տան եվրոպացի դաշնակիցներին
ԱՄՆ նախագահը թուիթերյան մի գրառման մեջ նշել է. «Վաշինգտոնն իր եվրոպացի դաշնակիցներին կոչ է անում ընդունել ԻԼԻՊ-ի ավելի քան 800 անդամներին»:
Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կիրակի օրն իր թուիթերյան էջում գրել է. «ԱՄՆ-ն Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային ու իր եվրոպացի մյուս դաշնակիցներին կոչ է անում ընդունել ԻԼԻՊ-ի մինչև 800 անդամների»:
Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զորայիններն ահաբեկիչներին կալանավորել են Սիրիայում:
«Այս առաջարկի մյուս տարբերակը լավ այլընտրանք չի կարող լինել, քանի որ այդ դեպքում պարտավոր ենք լինելու նրանց ազատ արձակել»,-հավելել է Թրամփը:
Թրամփն այն պայմաններում է ԻԼԻՊ-ի մասին նման հայտարարություն կատարում, երբ Սպիտակ տունը մշտաոպես եղել է Սիրիայում ու Իրաքում ահաբեկչական խմբերի գլխավոր աջակիցներից: