ԵՄ-ն պատժամիջոցներ է գործադրում Ռուսաստանի դեմ. Մոգերինի
Փետրվար 18, 2019 14:26 Asia/Tehran
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն տեղեկացրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գործադրման մասին:
Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրն ասել է, որ Կերչի նեղուցի դեպքի հետ կապված ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի առաջիկա շաբաթների ընթացքում:
«Պատժամիջոցների նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, հետևաբար այս պատժամիջոցները մի օր չեղարկվելու են: Սակայն ԵՄ-ն մին այսօր դրանց վերացման ուղղությամբ որևէ դրական քայլ չի նկատել»,-հավելել է Մոգերինին:
ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցները մշտապես արժանացել են Ռուսաստանի իշխանությունների պատասխան քայլին:
Պիտակ