Եվրոհանձնաժողովի նախագահը սպառնացել է Թրամփին
Եվրոհանձնաժողովի նախագահն ասել է. «Եթե Թրամփի վարչակազմը մաքսատուրք սահմանի ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար, միությունը կդադարեցնի ԱՄՆ-ից սոյայի ու հեղուկ գազի ներկրումը»:
Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ժան-Կլոդ Յունկերը, գերմանական «Շտուտգարթեր Ցայտունգ» պարբերականին տված հարցազրույցում ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար մաքսատուրք սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքի կապակցությամբ ասել է. «Վաշինգտոնի նման քայլի դեպքում, ԵՄ-ն անմիջապես կդադարեցնի ԱՄՆ-ից սոյայի ու հեղուկ գազի գնումը»:
ԵՄ-ն ԱՄՆ-ից սոյայի խոշոր ներկրողներից է:
Ավելի վաղ, Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Սայբերթն ասել էր, որ եթե Թրամփի կառավարությունը մաքսատուրք սահմանի եվրոպական ավտոմեքենաների համար, ԵՄ անդամ երկրներն էլ համատեղ հակազդեցություն ցուցաբերելով ամերիկյան ավտոմեքենաներից մաքսատուրք կգանձեն:
Թրամփի վարչակազմն անցած տարի ծանր մաքսատուրքեր սահմանելով պողպատի ու ալյումինի ներկրման համար միջազգային առևտրի բնագավառում մեծ սկանդալ առաջացրեց, ինչը շատերն առևտրական պատերազմ անվանեցին: