ԱՄՆ-ն արգելափակել է Վենեսուելայի դիվանագիտական բանկային հաշիվները
Մադուրոյի կառավարության ընդդիմադիրների ներկայացուցիչն ասել է. «ԱՄՆ-ն արգելափակել է այդ երկրում գտնվող՝ Վենեսուելայի դեսպանատան և հյուպատոսության բանկային հաշիվները»:
Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրների ավագ ներկայացուցիչ Գուստավո Մազսանոն, հայտնելով Վաշինգտոնի կողմից ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանատան և հյուպատոսության բանկային հաշիվները արգելափակելու մասին, ասել է. «ԱՄՆ-ում Կարակասի դիվանագիտական ցանցն այլևս չի աշխատում»:
Նիկոլաս Մադուրոյի ընդդիմադիրների ԱՄՆ գործուղված ներկայացուցիչ Կառլոս Վիչչին այս կապակցությամբ ասել է. «Նիկոլաս Մադուրոյից առանձնացած դիվանագտեներն այսուհետ աշխատելու են որպես ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի ներկայացուցիչներ»:
Վենեսուելայում սկսած ճգնաժամի ընթացքում, Վաշինգտոնը, բացահայտ մջամտություն կատարելով այդ երկրի ներքին հարցերին, Մադուրոյի կառավարությանն ու այդ երկրի պետական նավթային ընկերությանը սպառնաց պատժամիջոցներով: Այնուհետև, դիմելով այդ երկրի բանակին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց, որ եթե բանակը շարունակի աջակցել Մադուրոյին, կհայտնվի վտանգի մեջ: