Աշխարհի 60 երկրներ իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլաս Մադուրոյին
https://parstoday.ir/hy/news/world-i104698-Աշխարհի_60_երկրներ_իրենց_աջակցությունն_են_հայտնել_Նիկոլաս_Մադուրոյին
Աշխարհի 60 երկրների ներկայացուցիչներ, որպես ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման կողմնակիցների խումբ, Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեզզայի ներկայությամբ, նիստ են գումարել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2019 04:10 Asia/Tehran
  • Աշխարհի 60 երկրներ իրենց  աջակցությունն են հայտնել Նիկոլաս Մադուրոյին

Աշխարհի 60 երկրների ներկայացուցիչներ, որպես ՄԱԿ-ի կանոնադրության պահպանման կողմնակիցների խումբ, Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեզզայի ներկայությամբ, նիստ են գումարել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Նիստին մասնակցել են 60 երկրների, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Պաղեստինի, Սիրիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Կուբայի, Ալժիրի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ադրբեջանի, Հյուսիսային Կորեայի, Ղազախստանի, Պակիստանի ներկայացուցիչներն, ովքեր դատապարտել են ՄԱԿ-ի անդամ երկրների ներքին գործերին ցանկացած միջամտություն:

Վերջին շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ն, աջակցելով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, փորձում է  այդ երկրում հեղաշրջում իրականացնել:

Աջակցելով ընդդիմադիրներին և պատժամիջոցներ սահմանելով Վենեսուելայի դեմ, ԱՄՆ-ն փորձում է  իշխանությունից հեռացնել այդ երկրի օրինական իշխանությանը, որն ունի հակաամերիկյան ուղղվածություն: