Էրդողանն ընդգծել է Սիրիայում խաղաղություն հաստատելու համար երեք երկրների բանակցությունների կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i104735-Էրդողանն_ընդգծել_է_Սիրիայում_խաղաղություն_հաստատելու_համար_երեք_երկրների_բանակցությունների_կարևորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի, Մոսկվայի ու Թեհրանի միջև Սիրիայի հարցով բանակցություններում, առաջընթաց կա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2019 04:12 Asia/Tehran
  • Էրդողանն ընդգծել է Սիրիայում խաղաղություն հաստատելու համար երեք երկրների բանակցությունների կարևորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի, Մոսկվայի ու Թեհրանի միջև Սիրիայի հարցով բանակցություններում, առաջընթաց կա:

Շաբաթ օրը, Թուրքիայի Մարաշ ավանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամը հաղթահարելուն  ուղղված Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի բանակցությունները շարունակվում են: Նա հավելել է, որ երեք երկրների մասնակցությամբ Սիրիայի Իդլիբում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցություններում արձանագրվել է առաջընթաց:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ավելի քան 311 հազար սիրիացի փախստականներ, ովքեր գտնվում էին Թուրքիայում, վերադարձել են Հալեպ և Իդլիբ:

Սիրիայի բանակը, ԻԻՀ, ՌԴ և դիմադրության խմբերի աջակցությամբ, կարողացել է հաղթանակ արձանագրել թաքֆիրական ահաբեկիչների նկատմամբ: