Էրդողանն ընդգծել է Սիրիայում խաղաղություն հաստատելու համար երեք երկրների բանակցությունների կարևորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի, Մոսկվայի ու Թեհրանի միջև Սիրիայի հարցով բանակցություններում, առաջընթաց կա:
Շաբաթ օրը, Թուրքիայի Մարաշ ավանում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամը հաղթահարելուն ուղղված Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի բանակցությունները շարունակվում են: Նա հավելել է, որ երեք երկրների մասնակցությամբ Սիրիայի Իդլիբում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցություններում արձանագրվել է առաջընթաց:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ավելի քան 311 հազար սիրիացի փախստականներ, ովքեր գտնվում էին Թուրքիայում, վերադարձել են Հալեպ և Իդլիբ:
Սիրիայի բանակը, ԻԻՀ, ՌԴ և դիմադրության խմբերի աջակցությամբ, կարողացել է հաղթանակ արձանագրել թաքֆիրական ահաբեկիչների նկատմամբ: