Լոնդոնում կայացել է ցույց՝ ի աջակցություն Վենեսուելայի կառավարության
Լոնդոնում կայացած ակցիայի ժամանակ, բրիտանացիները հանդես են եկել ի պաշտպանություն Վենեսուելայի կառավարության և ժողովրդի, պահանջելով հետ վերադարձնել նրանց ակտիվները:
Ակցիայի մասնակիցները դատապարտել են Արևմուտքի միջամտողական քաղաքականությունները և Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցները, նշելով, որ տարբեր պատրվակներով արևմտյան երկրներում սառեցված Վենեսուելայի ակտիվներն ու հարստությունը պետք է վերադարձվեն այդ երկրին:
Վենեսուելայում ճգնաժամը սկսեց 2019թ հունվարի 23-ից, երբ ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն, ԱՄՆ-ի աջակցությամբ, իրեն հռչակեց այդ երկրի նախագահ:
ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ, աջակցեցին այս անօրինական քայլին:
Բրիտանիայի կենտրոնական բանկը մերժել է Վենեսուելային պատկանող 1 միլիարդ 200 միլիոն դոլար արժողությամբ ոսկին Կարակասի տրամադրության տակ դնելու՝ Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի պահանջը: