Ռուսաստանը Եվրոպայի հետ սահմաններին ամրապնդում է իր ռազմական ուժը
https://parstoday.ir/hy/news/world-i104900-Ռուսաստանը_Եվրոպայի_հետ_սահմաններին_ամրապնդում_է_իր_ռազմական_ուժը
ՌԴ Պաշտպանության նախարարը, հակադարձելով այդ երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աճող ուժին, նշել է, որ Մոսկվան նույնպես ամրապնդելու է իր ուժը երկրի արևմտյան սահմաններում:
(last modified 2026-02-09T01:26:00+00:00 )
Փետրվար 27, 2019 20:03 Asia/Tehran
  • Ռուսաստանը Եվրոպայի հետ սահմաններին ամրապնդում է  իր ռազմական ուժը

ՌԴ Պաշտպանության նախարարը, հակադարձելով այդ երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աճող ուժին, նշել է, որ Մոսկվան նույնպես ամրապնդելու է իր ուժը երկրի արևմտյան սահմաններում:

 

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն, նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «ՆԱՏՕ-ի զորավարժությունները կրկնապատկվել են և դաշինքի կողմից իրականացվող զորավարժություններին շատ հաճախ մասնակցում են այնպիսի երկրներ, ինչպես՝ Ուըկրաինան և Վրաստանը, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն»:

Շոյգուն հավելել է, որ ռազմավարական ծրագրերի շրջանակներում, Ռուսաստանի տարբեր շրջաններում, բանակի բոլոր զորամիավորների կարողությունները բարձրացնելուն ուղղված քայլեր են իրականացվելու և Մոսկվային է հանձնվելու թվով 1272 ծանր սպառազինություն:

ՌԴ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Մոսկվան նախապատրաստվում է ՌԴ- Բելառուս համատեղ զորավարժություններին,ինչպես նաև ՀԱՊԿ-ի զորավարություններին, որոնք  տեղի են ունենալու այս տարի:

Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն որպես գերտերություն, իր դիրքը չարաշահում է՝  միջազգային օրենքները խախտելու համար և փորձում է  Եվրոպայում ընդունված զենքերի վերահսկման համակարգը փոփոխության ենթարկել հօգուտ իրեն:

2014 թվականից ՆԱՏՕ-ն իր ուժերը հաստատել է Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Վրաստանում, Մոլդովայում և ՌԴ սահմանների մոտ: