ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ
ԱՄՆ-ն, Վենեսուելայի կառավարության դեմ ուղղված իր քաղաքականության շրջանակներում, նոր պատժամիջոցներ է կիրառել Կարակասի նկատմամբ:
ԱՄՆ գանձապետության նախարարությունն ուրբաթ օրն այդ երկրի Վենեսուելայի օրինական կառավարության ևս 6 անդամի անունները ներառել է պատժամիջոցների ցուցակում: Նախարարությունը հայտարարել է, որ նրանք թույլ չեն տվել, որ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունները մուտք գործեն Վենեսուելա:
Մադուրոյի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդ օգնությունն ուղարկել է ընդդիմադիր ուժերին, նպատակ ունենալով պայմաններ ստեղծել Վենեսուելայի վրա հարձակում իրականացնելու համար:
Անցած ամիս, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Վենեսուելայի նավթային արդյունաբերության ոլորտի դեմ:
ԱՄՆ-ն և իր դաշնակիցները, պաշտպանելով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին, նպատակ ունեն տապալել այդ երկրի հակաամերիկյան կառավարությունն ու իշխանության բերել իրենց կողմնակից ուժերին: