Պակիստանի վրա հարձակման ժամանակ, Հնդկաստանը կիրառել է իսրայելական հեռակառավարվող ռումբեր
Սպուտնիկ լրատվական գործակալությունը, հղում անելով մի ռազմական աղբյուրի, հաղորդել է, որ Հնդկաստանի ՌՕ ուժերը, Պակիստանում իրականացրած վերջին հարձակման ընթացքում, կիրառել են Իսրայելի արտադրության հեռակառավարվող ռումբեր:
Լրատվական գործակալությունը հաղորդում է, որ փետրվարի 26-ին Հնդկաստանի կողմից Պակիստանի վրա իրականացված հարձակման ժամանակ, կիրառվել են իսրայելական արտադրության Spice-2000 ռումբեր:
Հնդկաստանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը, այդ երկրի զինված ուժերը հարձակում են իրականացրել Պակիստանում տեղակայված ահաբեկչական խմբերի դիրքերի վրա: Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 200-300 ահաբեկիչ: Պակիստանը սակայն հերքում է Հնդկաստանի այս հայտարարությունը:
Այս հարձակման ժամանակ, Պակիստանի զինված ուժերը խոցել են հնդկական ինքնաթիռներից մեկը: Ի պատասխան, Հնդկաստանը խոցել է Պակիստանի մի ռազմական ինքնաթիռ: