Եվրամիության զեկույցը՝ պաղեստինցիների իրավունքները ոտնահարելու Իսրայելի անօրինական քայլերի վերաբերյալ
Եվրամիությունը հրապարակել է պաշտոնական զեկույց, որում խոստովանել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից օկուպացված տարածքներում ոտնահարվում են պաղեստինցիների իրավունքները:
Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պաշոնական կայքէջը (eeas.europa.eu) հինգշաբթի օրը հրապարակել է զեկույց, որում նշել է.«Հորդանան գետի արևմտյան ափին և արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների սեփականության բռնազավթումը մտահոգիչ է և միջազգային իրավունքի բացահայտ խախտում»:
Ըստ հիշյալ զեկույցի՝ 2018 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաղեստինցիներին պատկանող ավելի քան 264 բնակելի միավորներ ոչնչացվել են, և դրանց բնակիչները հարկադրված լքել են իրենց բնակարանները:
Զեկույցում ընդգծվել է.«Պաղեստինցիների բնակելի շենքերը ոչնչացնելու և նրանց ունեցվածքը բռնազավթելու Իսրայելի քայլերը, դեմ են միջազգային իրավունքին»:
Չնայած այդ քայլերին, Եվրամիությունը և միջազգային կառույցները մինչ այսօր ոչ մի գործնական քայլ չեն արել պաղեստինյան տարածքներում սիոնիստներով բնակեցված ավանների անօրինական կառուցումը կանխելու համար: