Մադուրո. Վենեսուելան պատրաստ է պայքարել իմպերիալիզմի դեմ
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ այդ երկրի ժողովուրդը պատրաստ է դիմակայել իմպերիալիզմի թշնամական գործողություններին:
Շաբաթ օրը, Նիկոլաս Մադուրոն հայտարարել է. «ԱՄՆ-ն մեկ անգամ եվս անտեսեց Վենեսուելայի ժողովրդի կամքը, կարծելով թե այդ ժողովուրդը թույլ է: Սակայն Վենեսուելայի կառավարությունն ու ժողովուրդը պայաքարելու են իմպերիալիզմի թշնամական գործողությունների դեմ»:
Վենեսուելայի նախագահը հավելել է. «Իմպերիալիստների կողմից արված ցանկացած թղնամական քայլ, արժանանալու է Վենեսուելայի կառավարության եւ ժողովրդի հզոր պատասխանին»:
ԱՄՆ կառավարությունը փորձում է Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ կիրառելով ու այդ երկրի ընդդիմությանն աջակցելով, հեղաշրջում իրականացնել ու իշխանությունից հեռացնել կառավարությանը որն ունի հակաամերիկյան ուղղվածություն եվ փոխարենը իշխանության բերել իրենից կախվածության մեջ գտնվող ուժի: