Վենեսուելան արտաքսում է ԱՄՆ-ի դիվանագետներին
https://parstoday.ir/hy/news/world-i105361-Վենեսուելան_արտաքսում_է_ԱՄՆ_ի_դիվանագետներին
Վենեսուելայի կառավարությունը 72 ժամ է տվել ամերիկացի դիվանագետներին՝ այդ երկրից հեռանալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2019 12:58 Asia/Tehran
  • Վենեսուելան արտաքսում է ԱՄՆ-ի դիվանագետներին

Վենեսուելայի կառավարությունը 72 ժամ է տվել ամերիկացի դիվանագետներին՝ այդ երկրից հեռանալու համար:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությանը մեղադրել է  կիբեր-ահաբեկչության մեջ, որի արդյունքում դադարել  է Վենեսուելայի էլեկտրականության մատակարարումը:

Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետների ներկայությունը այդ երկրի  տարածքում, սպառնալիք է խաղաղության, միասնության եւ կայունության համար:

Վենեսուելայի գլխավոր դատախազ Սաեբ Թարեղ Վիլյամը նույնպես Գերագույն դատարանին կոչ է արել   ուսումնասիրել Վենեսուելայի ընդիմադիրների ղեկավար Խուան Գուայդոյի մասնակցությունը հոսանքազրկման գործաում:

Անցած մի քանի օրերի ընթացքում, հոսանքազրկումն ավելի է սրել Վենեսուելայում առկա խնդիրները:

Հունվարի 23-ից, Վաշինգտոնի բացահայտ աջակցությամբ, Գուայդոն ինքն իրեն Վենեսուելայի նախագահ է  հռչակել: