Մարտ 14, 2019 18:48 Asia/Tehran
  • Իրան.«ԱՄՆ կառավարությունը՝ մարդու իրավունքների խոշորագույն խախտող»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ կառավարությունը Իրանի ժողովրդի մարդու իրավունքների մեծագույն խախտողն է: ԱՄՆ-ն միակողմանի անօրինական պատժամիջոցներ պարտադրելով, ամեն ինչ անում է Իրանի քաղաքացիների իրավունքները ոտնահարելու ուղղությամբ»:

Բահրամ Ղասեմին հինգշաբթի օրն արձագանքելով այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցին, նշել է.«ԱՄՆ-ն այն դեպքում է մեղադրանքի սլաքներն ուղղել այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վրա, երբ ինքը  երկրի ներսում ու դրսում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի դոսիե ունի»:

Ղասեմին հավելել է.«ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում,  Իրանում մարդու իրավունքների  հետ կապված որոշ իրադարձությունների վերաբերյալ սխալ ու միտումնավոր վերլուծություններ են արվել, ընդ որում, ԱՄՆ-ն մարդու իրավունքների հետ կապված սև վկայականով, անշուշտ դրանց անդրադառնալու իրավասություն չունի»:

Նա ընդգծել է.«Չնայած մարդու իրավունքների միջազգային չափանիշերին և միջազգային  դատարանների վճիռներին ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային զեկուցողների տեսակետներին հակասող   քաղաքականության կիրառմանն ԱՄՆ կառավարությունը բռնությամբ, խաբեությամբ ու խորամանկությամբ մարդու իրավունքները, որպես գործիք օգտագործելու քաղաքականություն է վարում, իր քաղաքական նպատակներն իրականացնելու և անկախ երկրների կայունությունն ու անվտանգությունը թուլացնելու և  նրանց  առաջընթացը կանխելու համար»: 

Պիտակ