Ամերիկացիները հանրահավաք են անցկացրել ի հովանավորություն Նիկոլաս Մադուրոյի
ԱՄՆ-ի հարյուրավոր քաղաքացիներ, հավաքվելով Սպիտակ Տան մոտ, իրենց աջակցությունն են հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, հարյուրավոր քաղաքացիներ, հավաքվելով Վաշինգտոնում Սպիտակ Տան մոտ գտնվող Լաֆայեթ հրապարակում, իրենց աջակցությունն են հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Նրանք ԱՄՆ-ին կոչ են արել վերջ դնել այդ երկրի ներքին գործերին իր միջամտություններին:
Բողոքարարները նաև ԱՄՆ-ին կոչ են արել չեղարկել Վենեսուելայի դեմ սահմանած իր պատժամիջոցները և բացառել ռազմական միջամտությունն այդ երկրում:
Ըստ հաղորդման, ակցիայի մասնակիցները խստորեն դատապարտել են Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրների պարագլուխ Խուան Գուայդոյին որպես Նիկոլաս Մադուրոյին փոխարինող նշանակելու Վաշինգտոնի ջանքերը:
ԱՄՆ-ի Նյու Յորք և Լոս Անջելես քաղաքներում հանրահավաք է տեղի ունեցել ի աջակցություն Նիկոլաս Մադուրոյի:
Մադուրոյի հովանավորները նման հանրահավաքներ են անցկացրել նաև Կարակասում: