ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայից գողացված 5 միլիարդ դոլարի բացահայտումը
Վենեսուելայի նախագահն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը 5 միլիարդ դոլար է գողացել Վենեսուելայի ռեսուրսներից, որը հատկացվել էր բժշկության համար:
Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Թրամփի կառավարությունն այդ երկրից գողացել է 5 միլիարդ դոլար, որը տրամարդրվել էր բժշկության եւ խոշոր դեղամիջոցների ձեռքբերմանը եւ առողջապահական ցանցերի, հիվանդանոցների, դեղատների եւ շտապ օգնության համար:
Վենեսուելայի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը եւ Թրամփը պատասխանատու են եղել Վենեսուելայի ժողովրդի դեմ քրեական հանցագործությունների կատարման համար, հավելելով, որ չնայած այդ գործողություններին,նրանք պնդում են, որ պատրաստ են օգնություն տրամադրել Վենեսուելային:
ԱՄՆ կառավարությունը Վենեսուելայի դիվանագիտական վայրերն ինչպես նաեւ գույքը եւ ակտիվներն ամերիկյան բանկերում հանձնել Վենեսուելայի ընդդիմության ղեկավարներին, եւ պատժամիջոցներ կիրառել Մադուրոյի կառավարության եւ նրա կողմնակիցների նկատմամբ:
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, հունվարի 23-ին, անօրինական քայլով, ԱՄՆ-ի հովանավորությամբ իրեն Վենեսուելայի նախագահ հռչակեց: