Մոգերինին ընդգծել է իսլամաֆոբիային դիմակայելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i105758-Մոգերինին_ընդգծել_է_իսլամաֆոբիային_դիմակայելու_անհրաժեշտությունը
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարն ընդգծել է աշխարհում իսլամաֆոբիային դիամակայելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2019 15:52 Asia/Tehran
  • Մոգերինին ընդգծել է իսլամաֆոբիային դիմակայելու անհրաժեշտությունը

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարն ընդգծել է աշխարհում իսլամաֆոբիային դիամակայելու անհրաժեշտությունը:

Երկուշաբթի օրը, Իսլամաբադում Պակիստանի ԱԳ նախարար Մահմուդ Ղորեյշի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Իսլամաֆոբիայի տարածումը ոչ միայն վտանգ է ներկայացնում մուսուլմանների համար, այլև լուրջ սպառնալիք է՝ ուղղված  միջազգային հանրության դեմ»:

Մոգերինին հավելել է.«Եվրոպայում իսլամաֆոբիայի տարածման կանխումը Եվրամիության անդամ երկրների կարևորագույն առաջնահերթություններից է համարվում»: 

Մոգերինին մեկ անգամ ևս դատապարտել է մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում գտնվող «Լինվուդ» և «Ալ-Նուր» մզկիթների վրա իրականացված ահաբեկչական հարձակումը:

Պակիստանի ԱԳ նախարարը, համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է.«Պակիստանը կարևորություն է տալիս հարևան երկրների, հատկապես Իրանի իսլամական հանրապետության հետ իր հարաբերություններին: Պակիստանը տեղյակ է, որ  Եվրամիությունը ԱՄՆ-ից տարբեր դիրքորոշում է որդեգրել Իրանի վերաբերյալ»և ասել է նա: