Մոգերինին ընդգծել է իսլամաֆոբիային դիմակայելու անհրաժեշտությունը
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարն ընդգծել է աշխարհում իսլամաֆոբիային դիամակայելու անհրաժեշտությունը:
Երկուշաբթի օրը, Իսլամաբադում Պակիստանի ԱԳ նախարար Մահմուդ Ղորեյշի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Իսլամաֆոբիայի տարածումը ոչ միայն վտանգ է ներկայացնում մուսուլմանների համար, այլև լուրջ սպառնալիք է՝ ուղղված միջազգային հանրության դեմ»:
Մոգերինին հավելել է.«Եվրոպայում իսլամաֆոբիայի տարածման կանխումը Եվրամիության անդամ երկրների կարևորագույն առաջնահերթություններից է համարվում»:
Մոգերինին մեկ անգամ ևս դատապարտել է մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում գտնվող «Լինվուդ» և «Ալ-Նուր» մզկիթների վրա իրականացված ահաբեկչական հարձակումը:
Պակիստանի ԱԳ նախարարը, համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է.«Պակիստանը կարևորություն է տալիս հարևան երկրների, հատկապես Իրանի իսլամական հանրապետության հետ իր հարաբերություններին: Պակիստանը տեղյակ է, որ Եվրամիությունը ԱՄՆ-ից տարբեր դիրքորոշում է որդեգրել Իրանի վերաբերյալ»և ասել է նա: