Բելգիայում «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման իրականացրած ցույցերի 70 մասնակից է ձերբակալվել
(last modified Mon, 01 Apr 2019 14:36:39 GMT )
Ապրիլ 01, 2019 19:06 Asia/Tehran
  • Բելգիայում «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման իրականացրած ցույցերի 70 մասնակից է ձերբակալվել

Բելգիայում կլիմայի քաղաքականության դեմ «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման կողմից երրորդ շաբաթ անընդմեջ շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում 70 մարդ է ձերբակալվել: Վերջիններս մեղադրվում են երկրում խռովություններ ու անհանդարտություններ առաջացնելու մեջ:

Բելգիայում լույս տեսնող Le Soir թերթի փոխանցմամբ՝ այդ երկրի ոստիկանությունը կիրակի օրը հայտարարել է.«Այդ ձերբակալություններն իրականանում են «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման ցույցերը դադարեցնելու համար: Ցույցերի մասնակիցները ջարդել են փողոցներում կայանած ավտոմեքենաների ապակիները և հարձակվել են իրավապահների վրա:

Ըստ հաղորդման՝ Բրյուսելում բողոքի ցույցերն անցկացվել են բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ մտահոգություն հայտնելու նպատակով: Այս շաբաթ տեղի ունեցած ակցիաների մասնակիցների թիվը մոտ 8 հազար է հայտարարվել,որը զիջում է նախորդ  երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցների թվին: 

Բրյուսելում «Դեղին բաճկոնավորներ»-ի բողոքի ակցիաները ևս ինչպես Ֆրանսիայում, սկզբում ուղղված էին կառավարության կողմից վառելիքի գների թանկացման որոշման դեմ:  

«Դեղին բաճկոնավորներ»-ի  բողոքի ակցիան Ֆրանսիայի կառավարությանը ստիպեց նահաջել: