Մոսկվա. ԱՄՆ-ն Վենեսուելային միլիարդավոր դոլարների վնաս է պատճառել
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է. «2013թ սկսած, Վենեսուելայում ճգնաժամ հարուցելու նպատակով, ԱՄՆ-ն այդ երկրին պատճառել է միլիարդավոր դոլարների վնաս»:
Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած ելույթում, այդ կառույցում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, անդրադարձել է Վենեսուելայի խնդրին, պահանջելով Վենեսուելայում իշխանափոխության ձգտելու փոխարեն, այդ երկրի ճգնաժամը լուծելու համար դիվանագիտական ճանապարհ գտնել:Անդրադառնալով Վենեսուելայի ներկա իշխանությունը տապալելու ԱՄՆ փորձերին, Նեբենզիան հավելել է. «ԱՄՆ-ի միջամտությունների հետևանքով է, որ այսօր Սիրիայի նման երկրներում տառապանքի ականատես ենք լինում»:ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչնը, դիմելով լատինաամերիկյան այն երկրների ներկայացուցիչներին, որոնք կողմ են վարչակարգերի փոփոխության Վաշինգտոնի քաղաքականությունն ասել է.«Պատմությունից դաս չե՞ք քաղել»ԱՄն-ն և իր դաշնակիցները, վերջին ամիսներին ջանքեր են գործադրում՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին աջակցելու միջոցով, այդ երկրում հեղաշրջում իրականացնելու ուղղությամբ: