Բոլթոնի մտահոգությունը Լատինական Ամերիկայի երկրներում ԱՄՆ-ի ազդեցության թուլացման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i106295-Բոլթոնի_մտահոգությունը_Լատինական_Ամերիկայի_երկրներում_ԱՄՆ_ի_ազդեցության_թուլացման_վերաբերյալ
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը զգուշացրել է այն երկրներին, որոնք փորձում են խոչընդոտել Լատինական Ամերիկայի երկրներում Վաշինգտոնի աճող ազդեցությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2019 10:46 Asia/Tehran
  • Բոլթոնի մտահոգությունը Լատինական Ամերիկայի երկրներում ԱՄՆ-ի ազդեցության թուլացման վերաբերյալ

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը զգուշացրել է այն երկրներին, որոնք փորձում են խոչընդոտել Լատինական Ամերիկայի երկրներում Վաշինգտոնի աճող ազդեցությանը:

Ջոն Բոլթոնն ասել է, որ  Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է՝ կանխարգելելու Վենեսուելայի վրա արտաքին ուժերի վերահսկողությունը: 

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն անդրադառնալով Մոնրոյի դոկտրինային, հավելել է, որ եթե այդ դոկտրինան ձախողի և Վենեսուելան, Չինաստանը, Ռուսաստանը և Կուբան գերակա դիրք ստանան Վենեսուելայում, ԱՄՆ-ի ռազմավարական շահերը վնասվելու են:

Ջոն Բոլթոնը, Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ, ասել է, որ Միացյալ Նահանգները նախընտրում է տեսնել երկրի իշխանության խաղաղ փոխանցումը: