Ռուսաստանն զգուշացրել է ՆԱՏՕ-ին Սև ծովում ակտիվությունը մեծացնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i106346-Ռուսաստանն_զգուշացրել_է_ՆԱՏՕ_ին_Սև_ծովում_ակտիվությունը_մեծացնելու_կապակցությամբ
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Սև ծովում այդ երկրի Զինված ուժերի զորավարժությունները մեկնարկից հետո, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) զգուշացրել է, որ Մոսկվան ունի դաշինքին դիմակայելու բոլոր անհրաժեշտ հնարավորությունները: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2019 14:22 Asia/Tehran
  • Ռուսաստանն զգուշացրել է ՆԱՏՕ-ին Սև ծովում ակտիվությունը մեծացնելու կապակցությամբ

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Սև ծովում այդ երկրի Զինված ուժերի զորավարժությունները մեկնարկից հետո, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) զգուշացրել է, որ Մոսկվան ունի դաշինքին դիմակայելու բոլոր անհրաժեշտ հնարավորությունները: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Նշելով, որ Մոսկվան ուշադրությամբ վերահսկում  է ՆԱՏՕ-ի գործունեությունը, Ալեքսանդր Գրուշկոն ասել է.«Սև Ծովում ՆԱՏՕ-ի քայլերը կխախտեն տարածաշրջանի կայունությունը»:

Գրուշկոն հավելել է.«Սև ծովի անվտանգությունը պետք է ապահովեն ափամերձ երկրները»:

Հիշեցնենք, ապրիլի 8-ին Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություները, որին մասնակցում են ամերիկացի, բուլղարացի, հույն, կանադացի, հոլանդացի, ռումինացի և թուրք զինվորականներ: Զորավարժությունները ընթանում են Վրաստանի և Ուկրաինայի ծովային ուժերի  համագործակցությամբ:

Ռուսաստանը 1919 թվականին երկրորդ անգամ տեղեկացրեց Սև ծովում իր զորավարժությունների մեկնարկի մասին: