Բացահայտվել է Եվրոպայում ԱՄՆ-ի 150 մարտագլխիկների տեղակայումը
https://parstoday.ir/hy/news/world-i106932-Բացահայտվել_է_Եվրոպայում_ԱՄՆ_ի_150_մարտագլխիկների_տեղակայումը
Մի խումբ գիտնականներ և հետազոտողներ, հրապարակել են զեկույց, որում հայտարարել են, որ ԱՄՆ ԶՈՒ-երը Եվրոպայում տեղակայել են 150 միջուկային մարտագլխիկներ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 02, 2019 08:54 Asia/Tehran
  • Բացահայտվել է Եվրոպայում ԱՄՆ-ի 150  մարտագլխիկների տեղակայումը

Մի խումբ գիտնականներ և հետազոտողներ, հրապարակել են զեկույց, որում հայտարարել են, որ ԱՄՆ ԶՈՒ-երը Եվրոպայում տեղակայել են 150 միջուկային մարտագլխիկներ:

Defence Blog ռազմական կայքը գրել է, որ «Ատոմային գիտության տեղեկագրի» տվյալների համաձայն, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն իր զինանոցում ունի մոտավորապես 6185  ատոմային մարտագլխիկ:

Հաղորդումը հավելում է, որ ատոմային ռումբերից մոտ 50-ը, որոնք կազմում են Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռումբերի մեկ երրորդը, տեղակայված են Թուրքիայի Ինջերլիք ռազմաբազայում:

ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր օպերատիվ կառավարման կենտրոնի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը, նախորդ չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նպատակ ունի այդ երկրի սահմանների մոտ տեղակայել ՀՕՊ համակարգեր՝ Ռուսաստանի դեմ անականկալ ատոմային հարձակում իրականացնելու հնարավորություն ունենալու համար: