Մադուրո. Վենեսուելան չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին
https://parstoday.ir/hy/news/world-i107126-Մադուրո._Վենեսուելան_չի_հանձնվի_ԱՄՆ_ի_ճնշումներին
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է տիրանալ Վենեսուելայի բնական պաշարներին, սակայն Կարակասը երբեք չի հնձնվի Վաշինգտոնի ճնշումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2019 04:27 Asia/Tehran
  • Մադուրո. Վենեսուելան չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է տիրանալ Վենեսուելայի բնական պաշարներին, սակայն Կարակասը երբեք չի հնձնվի Վաշինգտոնի ճնշումներին:

Երեքշաբթի օրը, Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում, Նիկոլաս Մադուրոն հայտարարել է. «Ես կօգտվեմ իմ բոլոր կապերից, որպեսզի աշխարհին համոզեմ դատապարտելու կանխել Դոնալդ Թրամփի խելագար քայլերը, քանի որ Վենեսուելան երբեք չի հանձնվելու»:

Մադուրոն հավելել է, որ ԱՄՆ-ն փորձում է տիրանաալ Վենեսուելայի բնական պաշարներին, այդ թվում՝ նավթին, գազին, ադամանդին և այլ պաշարներին:

Վենեսուելայի նախագահը հավելել է, որ Վենեսուելայում պատերազմ և ռազմական միջամտութուն տեղի չի ունենա, սակայն դա չի նշանակում, որ Կարակասը չունի իր հողը պաշտպանելու կարողություն:

Նիկոլաս Մադուրոյի այս հայարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Վաշինգտոնը չի բացառում անհրաժեշտության դեպքում Վենեսուելայում ռազմական միջամտության տարբերակը: