Գերմանիան ընդգծել է Իրանի հետ առևտրի համար օրինական ճանապարհ ստեղծելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i107326-Գերմանիան_ընդգծել_է_Իրանի_հետ_առևտրի_համար_օրինական_ճանապարհ_ստեղծելու_անհրաժեշտությունը
Գերմանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ այդ երկիրը քայլեր է անում Իրանի իսլամական հանրապետության հետ առևտրի համար օրինական ճանապարհ ստեղծելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2019 14:03 Asia/Tehran
  • Գերմանիան ընդգծել է Իրանի հետ առևտրի համար օրինական ճանապարհ ստեղծելու անհրաժեշտությունը

Գերմանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ այդ երկիրը քայլեր է անում Իրանի իսլամական հանրապետության հետ առևտրի համար օրինական ճանապարհ ստեղծելու ուղղությամբ:

Գերմանիաի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը երկուշաբթի օրը հայտարարել է.«Մեր եվրոպացի գործընկերների հետ միասին քայլեր ենք անում Իրանի հետ օրինական առևտուր իրականացնելու համար»:

ԱՄՆ Պետդեպարտամենտում իրազեկ աղբյուրներ տեղեկացրել են, որ այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստան կատարելիք այցի տևողությունը կրճատելու համար հայտարարել է.«Այսօր Բրյուսելում Իրանի հարցով կհանդիպեմ Եվրամիության ԱԳ նախարարների,ի սկ վաղը Սոչիում ռուս պաշտոնատարների հետ»:

Եվրամիության ԱԳ նախարարների  այսօրվա նիստը համարվում է առաջինը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ Իրանի զգուշացումից հետո: