Եվրամիությունը դեմ է Սպիտակ Տան հակաիրանական քաղաքականություններին
https://parstoday.ir/hy/news/world-i107492-Եվրամիությունը_դեմ_է_Սպիտակ_Տան_հակաիրանական_քաղաքականություններին
Նշելով, որ Եվրամիությունը դեմ է Սպիտակ Տան հակաիրանական քաղաքականություններին, Գերմանիան ապարդյուն է համարել այդ քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2019 12:47 Asia/Tehran
  • Եվրամիությունը դեմ է Սպիտակ Տան հակաիրանական քաղաքականություններին

Նշելով, որ Եվրամիությունը դեմ է Սպիտակ Տան հակաիրանական քաղաքականություններին, Գերմանիան ապարդյուն է համարել այդ քայլերը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում հայտարարել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալը սխալ քայլ էր: Եվրամիությունը լեզվակռիվների փոխարեն երկխոսությանն է հավատում»:

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանվելուց հետո, Հայկո Մաասը տեղեկացրեց Սուիֆթ համակարգի (Swift) գործարկման մասին, որով եվրոպական ընկերությունները կարող են  Իրանի հետ առևտուր իրականացնել:

2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից  ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց հետո, Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան խոստացան երաշխավորելով Իրանի տնտեսական շահերը, պահպանել այդ համաձայնությունը:

Չնայած այդ երկրները չնայած դեմ են արտահայտվել  ԱՄՆ-ի  այդ քայլին, սակայն մինչ այժմ ՀԳՀԾ-ն պահպանելու շրջանակում խոստացած գործնական քայլերում ոչ մի հաջողություն չեն արձանագրել: