Կարակասը զգուշացնում է Վաշինգտոնին` Վենաեսուելայում միջամտության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i107624-Կարակասը_զգուշացնում_է_Վաշինգտոնին_Վենաեսուելայում_միջամտության_կապակցությամբ
Վենեսուելայի արտգործնախարարը Վաշինգտոնին դադարեցնել կոչ է արել Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու քայլերից և Կարակասի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2019 12:39 Asia/Tehran
  • Կարակասը զգուշացնում է Վաշինգտոնին` Վենաեսուելայում միջամտության կապակցությամբ

Վենեսուելայի արտգործնախարարը Վաշինգտոնին դադարեցնել կոչ է արել Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու քայլերից և Կարակասի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:

Երեքշաբթի օրը Հավանայում կայացած ԱԼԱԲ խմբի  «Բոլիվարյան դաշինք ամերիկացիների համար»  խորհրդի քաղաքական նիստում, Խորխե Արիզան ընդգծել է, որ Վենեսուելայի ներքին խնդիրները պետք է լուծվեն նրա  ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից, առանց արտաքին միջամտության:

Արիզան, գնահատելով Մեքսիկային, Ուրուգվային և որոշ կարիբյան երկրներիին, որոնք օգնել են Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսությանը, դատապարտել է Վաշինգտոնի կողմից  Վենեսուելայի դեմ սահմանած պատժամիջոցները, որի հետևանով այդ երկրի ժողովուրդը զրկվել է անհրաժեշտ դեղերից ու սննդից:

Նիստի ընթացքում, մի քանի երկրներ, այդ թվում՝ Կուբան, Բոլիվիան, Սալվադորը, Նիկարագուան և Սուրինամը, հանդես են եկել Վենեսուելայի դեմ ուղղված սպառնալիքների և օտարերկրյա ռազմական միջամտության դեմ հայտարարությամբ և  կոչ են արել այդ երկրի քաղաքական ճգնաժամը լուծել բանակցության ճանապարհով:

ԱԼԲԱ խումբը հիմնադրվել է 2004 թվականին՝ Կուբայի և Վենեսուելայի նախաձեռնությամբ,  որի նպատակն է նվազեցնել Լատինական Ամերիկայի կախվածությունը ԱՄՆ-ից և  Արևմուտքից և  նպաստել տարածաշրջանային համագործակցությանը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան և առևտուրը: