Կարակասը զգուշացնում է Վաշինգտոնին` Վենաեսուելայում միջամտության կապակցությամբ
Վենեսուելայի արտգործնախարարը Վաշինգտոնին դադարեցնել կոչ է արել Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու քայլերից և Կարակասի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:
Երեքշաբթի օրը Հավանայում կայացած ԱԼԱԲ խմբի «Բոլիվարյան դաշինք ամերիկացիների համար» խորհրդի քաղաքական նիստում, Խորխե Արիզան ընդգծել է, որ Վենեսուելայի ներքին խնդիրները պետք է լուծվեն նրա ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից, առանց արտաքին միջամտության:
Արիզան, գնահատելով Մեքսիկային, Ուրուգվային և որոշ կարիբյան երկրներիին, որոնք օգնել են Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսությանը, դատապարտել է Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի դեմ սահմանած պատժամիջոցները, որի հետևանով այդ երկրի ժողովուրդը զրկվել է անհրաժեշտ դեղերից ու սննդից:
Նիստի ընթացքում, մի քանի երկրներ, այդ թվում՝ Կուբան, Բոլիվիան, Սալվադորը, Նիկարագուան և Սուրինամը, հանդես են եկել Վենեսուելայի դեմ ուղղված սպառնալիքների և օտարերկրյա ռազմական միջամտության դեմ հայտարարությամբ և կոչ են արել այդ երկրի քաղաքական ճգնաժամը լուծել բանակցության ճանապարհով:
ԱԼԲԱ խումբը հիմնադրվել է 2004 թվականին՝ Կուբայի և Վենեսուելայի նախաձեռնությամբ, որի նպատակն է նվազեցնել Լատինական Ամերիկայի կախվածությունը ԱՄՆ-ից և Արևմուտքից և նպաստել տարածաշրջանային համագործակցությանը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան և առևտուրը: