Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցել են քիչ թվով ֆրանսիացիներ
https://parstoday.ir/hy/news/world-i107767-Եվրախորհրդարանի_ընտրություններին_մասնակցել_են_քիչ_թվով_ֆրանսիացիներ
Եվրախորհրդարանի ընտրություններին ֆրանսիացիների մասնակցությունը եղել է 20 տոկոսից ավելի քիչ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 27, 2019 09:17 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցել են քիչ թվով ֆրանսիացիներ

Եվրախորհրդարանի ընտրություններին ֆրանսիացիների մասնակցությունը եղել է 20 տոկոսից ավելի քիչ:

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ կիրակի օրը կայացած Եվրոխորհրդարանի ընտրություններին ֆրանսիացիների մասնակցությունը կազմել է 19.26 տոկոս:

Ֆրանսիայում Եվրոխորհրդարանի ընտրությունները մեկնարկել են կիրակի օրը՝ տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին:

Ֆրանսիայի քաղաքացիներից 47 միլիոնն ունի քվեարկելու իրավունք:

Ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել է  ֆրանսիացի 67 պատգամավոր:

Եվրոխորհրդարանի 28 անդամ պետություններից յուրաքանչյուրի ներկայաուցիչների թիվը որոշվում է ըստ այդ երկրի բնակչության թվաքանակի:

Եվրոխորհրդարանի անդամների թիվը կազմում է 751 հոգի: Նոր ընտրություններից հետո և ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պատճառով, այդ թիվը կկրճատվի, դառնալով 705: