Կրեմլ.«Ռուսական ուժերը շարունակում են մնալ Վենեսուելայում»
https://parstoday.ir/hy/news/world-i108058-Կրեմլ._Ռուսական_ուժերը_շարունակում_են_մնալ_Վենեսուելայում
ՌԴ-ի նախագահական պալատի խոսնակը հերքել է Վենեսուելայում ՌԴ-ի զինված ուժերի թվի պակասեցման մասին Թրամփի հայտարարությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2019 14:40 Asia/Tehran
  • Կրեմլ.«Ռուսական ուժերը շարունակում են մնալ Վենեսուելայում»

ՌԴ-ի նախագահական պալատի խոսնակը հերքել է Վենեսուելայում ՌԴ-ի զինված ուժերի թվի պակասեցման մասին Թրամփի հայտարարությունները:

Երեքշաբթի օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Վենեսուելայում ՌԴ-ի զինված ուժերի իրավիճակի փոփոխության մասին Թրամփի հայտարարությունները:

Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր.«Մոսկվան Վաշինգտոնին հայտնել է, որ իր ուժերի մեծ մասը դուրս է բերել Վենեսուելայից»:

Հերքելով Թրամփի հայտարարությունը, Պեսկովն ասել է.«Մոսկվան այդ կապակցությամբ Վաշինգտոնին չի դիմել, եւ ԱՄՆ նախագահի տեղեկատվությունն ըստ երեւույթին, վերցված է Ռուսաստանի կողմից չընդգրկված թերթերից կամ այլ աղբյուրներից»:

Վենեսուելայի տարածքում ռուսական ռազմական փորձագետների ներկայությունը հիմնված է պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի վրա, որը երկու երկրները ստորագրել են 2001 թվականին:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են պատժամիջոցներ կիրառելով կառավրության դեմ և Վենեսուելայի ընդդիմադիրներին աջակցելով՝ կործանել հակաամերիկյան մոտեցմամբ այդ երկրի օրինական կառավարությանը: